National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
21.05.2018
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
1 / 3

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Գագիկ Մինասյանի նախագահությամբ մայիսի 21-ին հրավիրած նիստում քննարկել է «ՀՀ ԿԲ-ի 2017թ. գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը» (գնաճի հաղորդում), որը ներկայացրել է ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը:

Նշվել է, որ առաջին բաժնում ներկայացված է Դրամավարկային քաղաքականության ծրագիրը, ինչը ներառում է կանխատեսվող հորիզոնում դրամավարկային քաղաքականության ուղղությունները, գնաճի ու մակրոտնտեսական մյուս ցուցանիշների կանխատեսումները:

Երկրորդ բաժնում 2018 թվականի առաջին եռամսյակում իրականացված դրամավարկային քաղաքականության արդյունքներն են եւ տնտեսության փաստացի զարգացումները:

2017թ. ընթացքում ԿԲ իրականացրել է խթանող դրամավարկային քաղաքականություն, ինչը կպահպանվի նաեւ այս տարվա ընթացքում:

Ելնելով նախորդ տարվա չորրորդ եռամսյակի տնտեսական բարձր ակտիվությունից՝ ԿԲ-ը 2017թվականի համար կանխատեսել էր 7,2 տնտեսական աճ, փաստացի արձանագրվել է 7,4 տոկոս։ Ակնկալվում է նաեւ համախառն պահանջարկի ավելի բարձր մակարդակ, ինչը հիմնավորվում է բնականոն գնաճի եւ ներմուծման բարձր աճով։

ԿԲ-ի 2018թ. առաջին եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրի համաձայն՝ գնաճն առաջիկա ամիսներին փոքր-ինչ կավելանա՝ տատանվելով թույլատրելի միջակայքում, իսկ միջնաժամկետ հատվածում կկայունանա չորս տոկոս նպատակային մակարդակի շուրջ:

Նախորդ տարվա համաշխարհային տնտեսության արագ աճի միտումը կշարունակվի նաեւ այս տարի: Համաշխարհային պահանջարկի վերականգնման պարագայում հումքային ապրանքների շուկայում կգրանցվեն գնաճային միտումներ, մինչդեռ պարենային ապրանքների շուկայում զգալի գնաճային զարգացումներ չեն ակնկալվում:

ԿԲ նախագահը նշել է, որ 2018 թվականի առաջին եռամսյակում աճ է արձանագրվել արդյունաբերության եւ շինարարության ոլորտներում, նաեւ ակնկալվում է աճ գյուղատնտեսության բնագավառում:

Պատգամավորների հարցերն ուղղված հիմնական զեկուցողին առնչվել են պարենային ապրանքների գներին, Ռուսաստանի նկատմամբ կիրառվող տնտեսական սահմանափակումների ազդեցությանը մեր երկրի տնտեսության վրա, վերջին ներքաղաքական իրադարձությունների ընթացքում բանկային համակարգի անխափան գործունեությունն ապահովելուն, մի շարք այլ խնդիրների:

Հանձնաժողովը հաղորդումն ընդունել է ի գիտություն:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am